Լցոնած տաքդեղի բաղադրատոմսը կա երևի թե բոլոր ազգերի ուտեստների ցանկում՝ լցոնների տարբերությամբ։ Այս բաղադրատոմսով կարող եք պատրաստել պղպեղը՝ ամերիկյան ոճով։
Պատրաստման համար անհրաժեշտ է
Սպիտակ երկար բրինձ
Քաղցր պղպեղ՝ գունավոր կամ կանաչ
Ձիթապտղի կամ արևածաղկի յուղ
Տավարի աղացած միս
Թարմ սոխ
Թարմ սխտոր
Մանր կտրատած լոլիկ՝ թարմ կամ պահածոյացված
Տոմատի սոուս կամ մածուկ
Իտալական համեմունք՝ չոր խոտաբույսերով
Թարմ մաղադանոս
Մոցարելա պանիր
Աղ և սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Եփել բրինձը։
Բուլղարական պղպեղները լվանալ, մաքրել այնպես, որ հանվի միայն վերևի գլխաչկը։
Թխելու համար նախատեսված կաղապարի մեջ տեղադրել պղպեղները՝ բաց մասով ներքև, և ամանը քառորդ չափով ջուր լցնել։
Լավ փակել փայլաթիթեղով և թխել ձեռոցում 20 րոպե։
Ձիթայուղով 3 րոպե տապակել սոխը, ավելացնել միսը, աղ և սև պղպեղը և տապակել 10-15 րոպե։
Ավելացնել լոլիկները, կես բաժակ տոմատի սոուս կամ մածուկ, եփած բրինձը, մաղադանոսը, իտալական համեմունքը, աղ և սև պղպեղ։
Լավ խառնել։
Շրջել պղպեղներն այնպես, որ բաց մասը լինի վերևը և լցոնել։
Վերևը լցնել տոմատի սոուս։
Կաղապարը փակել փայլաթիթեղով և թխել 20 րոպե՝ 350 աստիճան տաքացրած ջեռոցում, ապա հանել և վրան պանիր քերել, հետ դնել և թխել 10-20 րոպե։ Մատուցել տաք՝ վրան ցանած մաղադանոսով։