Թագավորական ընթրիք, որը պատրաստվում է 10 րոպեում․ անմահական համ


Աշխատանքի ավարտին ամենաքիչը, որը ցանկանում է տանտիրուհին՝ խոհանոցում պատրաստելն է, սակայն ուտել հարկավոր է բոլորին։ Առաջարկում ենք անչափ հեշտ բաղադրատոմս, որը, սակայն, անմահական համային հատկանիշներով է օժտված։

Անհրաժեշտ է՝

Հորթի աղացած միս — 500 գ

Խոզի աղացած միս — 150 գ

Սոխ — 1 հ․

Համեմ, մաղադանոս՝ ըստ ճաշակի

Լավաշ — 2 տուփ

Սոուսի համար՝

Տոմատի մածուկ — 1,5 ճ․գ․

Սխտորի փոշի — 0,5 թ․գ․

Չոր ռեհան — 0,5 թ․գ․

Պապրիկա — 0,5 թ․գ․

Ջուր — 30-40 մլ

Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Աղացած մսի տեսականին միախառնել, միացնել բլենդերով անցկացված կանաչին, սոխը, համեմել և լավ խառնել։ Այնուհետև անցնել սոուսի պատրաստմանը։

Անհրաժեշտ է նախատեսված բոլոր բաղադրամասերը միախառնել։ Սոուսը քսել կլոր լավաշի լոշիկին, վրան դնել մսային միջուկը, ապա անյուղ թավայում եփել՝ սկզբում լավաշի կողմից, այնուհետև մսային հատվածից (2-ական րոպե)։

Տաք վիճակում ծալել և մատուցել այս համեղ ուտեստը, որն առաջին հայացքից հիշեցնում է լահմաջո։ Բարի ախորժակ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!