Գոհար Ավետիսյանի հայրը ցույց է տվել, թե ինչպես են պատրաստում հայկական Տժվժիկը


Թերևս, աշխարհի բոլոր հայերը կփաստեն, որ հայկական խոհանոցի բոլոր ուտեստներն են համեղ։ Դրանք օժտված են յուրահատուկ համ ու հոտով և կարող են գերել ու գրավել օտարերկրացուն։

Այս անգամ հայկական խոհանոցին է անդրադարձել հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանի հայրը, ով ինսթագրամում հայտնի է իր խոհանոցային բաղադրատոմսերով և ունի հարյուր հազարավոր հետևորդներ։ Այս անգամ Սմբատ Ավետիսյանը մատուցել է Տժվժիկ։

Անհրաժեշտ է՝ հորթի լյարդ, սիրտ, բուլղարական պղպեղ, լոլիկ, կծու պղպեղ, սոխ, սխտոր, թարմ կանաչի, աղ, աղացած սև պղպեղ, չոր աջիկա, տոմատ, ծիտրոն, ձիթայուղ կարագ։

Եվ այսպես, միսն մանրացնել, խաշել։ Մինչ կխաշվի միսը, առատ սոխառած անել կարագի և բուսայուղի մեջ, այնուհետև սոխը դուրս բերել թավայից և յուղային զանգվածում շարունակել տապակել կիսախաշված միսը։

1-2 ր անց մսին միացնել մանրացված բուլղարական և կծու պղպեղը, լոլիկը և մնացած բոլոր բաղադրիչները և տապակել մինչ պատրաստ լինելը։ Մատուցելիս շաղ տալ մանրացված կանաչի։


Понравилась статья? Поделиться с друзьями: