Թեյախմությունը քիմքին առավել հաճելի և համեղ կազմակերպելու համար առաջարկում ենք հետևել բերված բաղադրատոմսի քայլերին, որի պատրաստումն ուղղակի հաճույք կդառնա։ Անհրաժեշտ է՝

Խմոր
Տաք կաթ — 250 մլ
Շաքարավազ — 4 ճ․գ․
Խմորիչ — 2 թ․գ․
Կարագ — 50 գ
Աղ — 1/3 թ․գ․
Հավկիթ — 2 հ․ 1-ը խմորի, մյուսը պատրաստի պիրոգի վրա քսելու համար
Ալյուր — 500-550 գ
Վանիլ

Իսկ որպես միջուկ վերցրեք ցանկացած տեսակի ջեմ։ Այստեղ ծիրանի է։
Տաք կաթին միացնել շաքարավազը, խմորիչը, միախառնել և թողնել 10 ր։ Այնուհետև հավելել հավկիթը, աղը, վանիլը, սենյակային ջերմաստիճանում հալեցված կարագը, կրկին խառնել և միացնել մաղով անցկացված ալյուրը։

Կստացվի փափուկ, ձեռքերին կպչուն խմոր։ Ծածկել թաղանթով և թողնել 1,5 ժամ։ Խմորը բաժանել 2 մասի, գրտնակել։ Մեկը դնել յուղաթղթով նախապատրաստած ձևամանի մեջ, վրան ջեմ քսել, իսկ մյուս գունդը բարակ գրտնակել, կտրել, ստանալ զոլեր և ձևավորել պիրոգը։

Այդ հարցում կօգնեն նյութին կցված նկարները։ Թխել 180 աստիճանով տաքացված ջեռոցում՝ 20-25 ր։