Այս համեղ ընթրիքն ուղղակի կհիացնի ձեր ընտանիքի անդամներին և հյուրերին


Աշխատանքային հագեցած և լարված օրն ամփոփեք տանը՝ ընտանիքի անդամների հետ համեղ սեղանի շուրջ։ Դե ինչ ամառային ուտեստ, որտեղ բացակայում է սմբուկը։

Այն համեղ է, օգտակար, իսկ այս բաղադրատոմսով այն ուղղակի հաճելիորեն կզարմացնի ինչպիես ընտանիքի անդամներին, այնպես էլ հյուրերին։ Դե ինչ՝ ի գործ։

Անհրաժեշտ է՝

Սմբուկ — 2 գ

Տավարի աղացած միս — 250 գ

Սոխ — 1 հ․

Սխտոր — 1 ատամիկ

Տոմատ — 2 ճ․գ․

Աղ, նախընտրելի համեմունքներ՝ ըստ ցանկության

Բուսայուղ — 30 մլ

Սմբուկը կտրատել այնպես ինչպես պատկերված է կցված լուսանկարներում, այնուհետև աղաջրում 15 ր թողնելուց հետո զբաղվել մսային միջուկով։

Մանրացված սոխն ու սխտորը, աղն ու համեմունքները միախառնել աղացած մսին, որից հետո լցոնել սմբուկի ճեղքերը։ Դասավորել դրանք ձևամանում։ Տոմատի վրա լցնել բուսայուղը, խառնել և ստացվածը լցնել սմբուկների վրա։

Տեղափոխել 180 աստիճան տաք ջեռոց և դուրս բերել 40 ր անց։ Բարի ախորժակ։ Կարող եք վայելել այս աներևակայելի համեղ ուտեստը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!