Երբ միմյանց են միանում շոկոլադային բիսկվիթը, եփած խտ․ կաթը և բոված գետնանուշը, ստանում ենք աշխարհի ամենահամեղ «Սնիկես» տորթը։

Անհրաժեշտ կլինի՝
3 հավկիթ
1 պտղունց աղ
100գ շաքարավազ
80 մլ կաթ
50 մլ բուսայուղ
1.5 թ/գ փխրեցուցիչ (10գ)
120գ ալյուր
1 լիքը ճ/գ կակաո
3 ճ/գ եփած խտ․ կաթ

Հավկիթը լավ հարել՝ դանաղորեն ավելացնելով շաքարը: Ավելացնել մյուս բաղադրիչները․ մաղելով լցնել կակաոն, ալյուրը, խառնել ներքևից վերև շարժումներով:

Լցնել յուղաթղթով պատված 20սմ տրամագծով տարայի մեջ, թխել 170 աստիճան տաք ջեռոցում՝ 25 ր: Փայտիկով կենտրոնից ստուգել, եթե չոր է ,ուրեմն թխված է: Թողնել բիսկվիթը հովանա: Կտրել բիսկվիթը, բաժանել 3 հավասար շերտի։ Այժմ պատրաստեք կրեմը։

200 մլ 35%-անոց սերուցքը հարել 2 ճ/գ շաքարի փոշու հետ և ավելացնել 3 ճ/գ մեր եփած խտացրած կաթ։ Բովել գետնանուշը: 20սմ-անոց ձևամանի պատերը բուսայուղ քսել ու յուղաթուղթ ամրացնել։ Դնել 1-ին շերտը, քսել հաստ շերտով կրեմ, ավելացնել խտ․ կաթ և գետնանուշ:

2-րդ շերտին քսել միայն կրեմ, երրորդի վրա՝ կրեմ, գետնանուշ, խտ․ կաթ: Տորթը ձևամանով տեղափոխել սառնարա և թողնել ողջ գիշեր: