Օրվա հիանալի ավարտը հենց ընտանիքի հետ հավաքույթն է համեղ սեղանի շուրջ։ Բայց միշտ չէ, որ հաջողվում է աշխատանքային օրն ավարտել եփել-թափելով։

Եվ դա է պատճառը, որ հազարավոր բաղադրատոմսերից առանձնացրել ենք այս մեկը․ այն պատրաստվում է հինգ րոպեում։ Հավատացնում ենք՝ այդ կարճ ժամանակահատվածում կստանաք համեղ ուտեստ, որը կհավանեն ընտանիքի բոլոր անդամները։

Եվ այսպես՝ լավաշով ռուլետ ստանալու համար ձեզ անհրաժեշտ կլինի՝
Լավաշ — 2 հ․
Հորթի աղացած միս — 400
Պանիր — 150
Հավկիթ — 2 հ․, որից մեկը վրան քսելու համար
Աղ և համեմունքներ՝ ըստ ճաշակի

Առանձին տարայում աղացած միսը, մեկ հավկիթը, աղը և համեմունքնեը լավ խառնել, մեկ այլ տարայում քերել պանիրը։ Ձևամանում փռել լավաշներից մեկը, վրան շաղ տալ պանիրը, որի վրա էլ փռել մյուս լավաշը, շաղ տալ աղացած, համեմած միսը։

Փաթաթել, ստանալ ռուլետ, վրան քսել հարած հավկիթ, շաղ տալ քերած պանիր, կարելի է նաև քունջութ և տեղափոխել 180 աստիճան տաք ջեռոց՝ թողնելով այնտեղ 30 ր։ Հաճել հավաքույթը հաճելի մթնոլորտում ապահովված է։ Վայելեք։ Անուշ լինի։