Եթե հումուսի սիրահար եք, ապա այս բաղադատոմսն իդեալական է


Այսօր ներկայացնելու ենք լիբանանյան խոհանոցից մի այնպիսի համեղագույն ուտեստ, որն այնքան շատ են սիրում նաև Հայաստանում։ Հումուս կարելի է հաճախ հանդիպել նաև հայկական ռեստորաններում։ Ներկայացնում ենք մի բաղադրատոմս, որն այնքան հեշտ ու համեղ է։

Եվ այսպես, անհրաժեշտ է՝

1.5 բաժակ եփած սիսեռ

0,5 կիտրոնի հյութ

1 ճ/գ թահին (քունջութի մածուկ)

1 պտղունց սև պղպեղ

1 պտղունց քիմիոն ( պարտադիր է)

1 ատամ սխտոր

5-6 ճ/գ սառը ջուր

2 ճ/գ զեյթունի ձեթ

Աղ

Կարմիր պղպեղ և ձիթայուղ ձևավորման համար

Սիսեռը սառը ջրով թրջել, թողնել 1 գիշեր: Առավոտյան քամել, նորից սառը ջուր լցնել և խաշել: Խաշած սիսեռը մի փոքր սեղմելով շատ հեշտ մաքրվում է թաղանթից, այսինքն՝ դուրս բերել սիսեռին հատուկ թափանցիկ պատիճները։

Այնուհետև լցնել բլենդերի մեջ, ավելացնել մյուս բաղադրիչները ու բլենդել սառնարանից հանած սառը ջրով կամ սառույցի կտորներով:

Բլենդել մինչև ստացվի համասեռ զանգված, տեղափոխել մատուցվող ափսեի մեջ, գդալով փոսիկ անել և ավելացնել ձիթայուղը։ Եվ վերջ, ամենահամեղ հումուսը պատրաստ է:


Понравилась статья? Поделиться с друзьями: