Դուք կարծում եք՝ դդմիկով սահմանափակ ուտեստներ են պատրաստվում կամ այնքա՞ն էլ չեք հավանում այս բանջարեղենը։ Ուզում ենք հավատացնել, որ միգուցե ձեր կարծիքը փոխվի, երբ փորձեք մեր առաջարկած այս հիանալի բաղադրատոմսը։

Բացի նրանից, որ դդմիկը կարելի է փորձել պատրաստել տարբեր կերպով, այն չափազանց օգտակար մթերք է, որն անհրաժեշտ է մարդու օրգանիզմին։ Հիշեցնենք նաև, որ այս բանջարեղենը դիետիկ է համարվում։ Առաջարկում ենք դդմիկով պատրաստել ռոլլեր։

Անհրաժեշտ է՝
Դդմիկ — 3 հ․
Բուսայուղ դդմիկը տապակելու համար
Քամած մածուն — 2 ճ․գ․
Մանրացված ընկույզ — 2 ճ․գ․
Մաղադանոս, սամիթ, աղ, սև պղպեղ, սխտոր՝ ըստ ճաշակի

Դդմիկը բարակ շերտերի բաժանել և մի քանի կաթիլ ձեթով տապակել չկպչող թավայում: Մնացած բոլոր բաղադրիչները միախառնել, ապա գդալով քսել տապակած դդմիկների վրա և փաթաթել։

Այս բաղադրատոմսը կարելի է պատրաստել նաև սմբուկով, սակայն դդմիկով այն առավել նրբահամ է ստացվում։
⠀