Փափուկ, բերանում հալվող միջուկով բուլկիներ, որոնք կկարողանան պատրաստել անգամ անփորձները


Այս բուլկիներն այնքան դյուրին  է պատրաստելը և հավատացնում ենք, որ այն համեղ կմնա անգամ հաջորդ օրը։ Այն կարելի է նաև երեխաների պայուսակում դնել՝ դպրոցում նախաճաշիկի համար։

Այս բաղադրատոմսով կկարողանան հեշտորեն պատրաստել խոհանոցում փորձառություն չունեցող անձիք։

Անհրաժեշտ է՝

Կաթ — 250 մլ

Շաքարավազ — 80 գ

Խմորիչ — 1,5 թ․գ․

Բուսայուղ — 30 մլ

Հավկիթ — 1 հ․

Վանիլ — 1 փաթեթ

Աղ — 1/3 թ․գ

Կարագ — 50 գ

Ալյուր — 450-500 գ

Միջուկ՝

Եփած  խտացրած  կաթ — 1 բանկա

Շաքարի փոշի — 1 ճ․գ

Տաք կաթին միացրեք շաքարավազը, խմորիչը, խառնեք և թողեք մնա 10 ր։ Այնուհետև հավելեք բուսայուղը, հավկիթը, վանիլը և աղը, լավ խառնեք, մաղեք ալյուրը և ստացեք խմոր։

Հունցման վերջում ավելացրեք կարագը, մի փոքր հունցելուց հետո ծածկեք և թողեք 1 ժ, որից հետո խմորից առանձնացրեք կտորներ, ձևավորեք գնդիկներ․ այնուհետև մեջտեղում լցրեք միջուկը, այսինքն՝ եփած խտացրած կաթը, ձևավորեք, ստացեք բուլկի։

Դասավորեք յուղաթղթով պատված ձևամանում, ծածկեք և սպասեք 20 ր, որից հետո վրան քսեք հարած հավկիթ, ապա տեղափոխեք 180 աստիճան տաք ջեռոց 25-30 րոպեով։


Понравилась статья? Поделиться с друзьями: