Փափուկ, շոկոլադային թխվածքաբլիթներ․ համեղ, արագ և հեշտ պատրաստվող բաղադրատոմս


Պատրաստեք թխվածքաբլիթներն այս բաղադրատոմսով և գոհացրեք ընտանիքի անդամներին։ Այն փափուկ, նուրբ շոկոլադային համ ունի և դյուրին պատրաստման գործընթաց։ Հիանալի նախաճաշ կարող է լինել։ Իդեալական է և՛ թեյի, և՛ սուրճի, և՛ պարզապես երեկոները վայելելու։

Նախապատրաստեք հետևյալ մթերքները՝

Հավկիթ — 1 հ․

Բուսայուղ — 70 մլ

Ջուր — 50 մլ

Շաքարավազ — 100 գ

Ալյուր — 250 գ

Կակաո — 20 գ

Վանիլ — 10 գ

Փխրեցուցիչ — 8 գ

Մի փոքր շաքարի փոշի թխվածքաբլիթների վրա շաղ տալու համար։

Անհրաժեշտ է չոր բաղադրիչներն իրար միացնել,  թաց բաղադրիչները՝ իրար։ Եվ այսպես, մեկ հավկիթը բուսայուղի և ջրի հետ գդալով խառնել, դնել մի կողմ։

Այնուհետև շաքարավազը, ալյուրը, կակաոն, վանիլը և փխրեցուցիչը միացնել իրար։ Այնքան խառնել, որպեսզի մեկ երանգ ստացվի։ Ապա չոր և թաց բաղադրիչները միացնել իրար և ստանալ ոչ շատ պինդ խմոր։

Ձեռքերին քսել բուսայուղ և խմորից վերցնելով փոքրիկ կտորներ՝ ձևավորել կլոր թխվածքաբլիթներ և դասավորել յուղաթղթով նախապատրաստած ձևամանի մեջ, վրան շաղ տալ շաքարի փոշի և թխել 180 աստիճան տաք ջեռոցում՝ տասնհինգ րոպե։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!