Առաջարկում ենք պատրաստել բլիթներ, որոնք նորույթ են շատերի համար և հետաքրքիր տարբերակ են հանդիսանում։ Համեղ են ստացվում և տարբերվող են։ Ամանորյա բորեկ․ այն կարելի է այսպես կոչել։ Ինչո՞ւ ամանորյա, որովհետև անհրաժեշտ բաղադրիչները կան բոլորի սառնարաններում։

Արագ-արագ ամեն ափսեից մի կտոր բաղադրիչ եք վերցնում, փաթաթում և տապակում: Բայց ճիշտ համը ստանալու համար խորհուրդ է տրվում չավելացնել և չպակասեցնել ոչինչ:

Ֆիլո խմոր ( 2 շերտով ) կամ լավ փափուկ բարակ լավաշ (1/4լավաշ)
Բաստուրմա
Հալվող պանիր
Մի քանի շերտ պղպեղ մանր կտրատած
Լոլիկ 1 հ․փոքր
Մաղադանոս մեկ ճյուղ

Փաթաթել, ծայրը ջրով ամրացնել և կարմրացնել լավ տաքացած առատ բուսայուղի մեջ, եթե ֆիլո խմորով է: Իսկ եթե լավաշով է, առատ բուսայուղի կարիք չի լինի, կարևորը բոլոր կողմերից լավ տապակվի, վարդագունի։

Հավատացեք՝ անչափ համեղ է և կհավանեն թե՛ ընտանիքի անդամները և թե՛ բոլոր հյուրերը։ Առաջարկում ենք ավանդական նրբաբլթները փոխարինել այս բորեկներով։