Ամռանն աղցաններ համտեսելն առավել հաճելի է։ Այն թեթև է, համեղ և որ ամռան համար կարևոր հանգամանք է՝ տաք չէ։

Աղցանների բազմազանության մեջ առանձնացրել եքն սմբուկով ամենահամեղ աղցաներից մեկը և ներկայացնում ենք ձեզ, որի պատրաստման գործընթացը որևէ դժվարություն չի ներկայացնում։

Անհրաժեշտ է՝
Սմբուկ — 3 հ․
Կարմիր պղպեղ — 2 հ․
Բուսայուղ տապակելու համար — 4 ճ․գ․
Ընկույզ — մեկ բուռ
Խաշած կարմիր լոբի — 100 գ
Սխտոր — մեկ ատամիկ
Աղ, սև պղպեղ, չաման, սամիթ՝ ըստ ճաշակի

Սմբուկը կեղևահանել և կտրել երկարությամբ՝ ձողի տեսք տալով , աղ անել և թողնել 1 ժ, որից հետո ձեռքերով քամել, որպեսզի ազատվեք ավելորդ դառը հեղուկից: Այնուհետև տապակել մինչ կարմրելը, ավելացնել պղպեղ և տապակել ևս 2 ր․։ Տապակել այնքան, որ բիբարը չփափկի:

Տեղափոխել այլ տարայի մեջ, որտեղ գեղեցիկ և հարմարավետ կլինի մատուցել, ապա ավելացնել սխտոր, ընկույզ, խաշած լոբի, չաման, սև պղպեղ, աղ, մաղադանոս և սամիթ: Այն իսկապես չափազանց համեղ է ստացվում և հավատացեք հյուրերն անչափ գոհ կմնան։