Ամառային այս եղանակը սմբուկ ուտելու իրական ժամանակահատվածն է։ Շուկայում սմբուկն առատ է։ Սմբուկային բաղադրատոմսերը բազմազան են։ Բազմազանության մեջ առանձնացրել ենք հասարակ մի բաղադրատոմս, որը կոչվում է սմբուկը գյուղական ձևով։ Այն պատրաստման մեջ շատ պարզ է, իսկ բաղադրիչներն ընդամենը մի քանիսը։

Անհրաժեշտ է՝
Սմբուկ — 500 գ
Ալյուր — 100 գ
Հավկիթ — 3 հ․
Աղ, պղպեղ և բուսայուղ տապակելու համար
Սոուս՝
Թթվասեր — 100 գ
Մայոնեզ — 100 գ
Սխտոր — 1 պճեղ
Սամիթ՝ ըստ ճաշակի

Սմբուկը կտրարտել երկարությամբ, աղ անել և թողնել որոշ ժամանակ, որպեսզի դառը հեղուկային զանգվածը դուրս գա։ Այնուհետև թաթախել ալյուրի, ապա՝ հարած ձվի մեջ և երկու կողմից տապակել, որից հետո դնել խոհանոցային անձեռոցիկի վրա։

Այդ ժամանակաընթացքում պատրաստեք սոուսը։ Սոուսն այս ուտեստի կարևորագույն բաղադրիչն է։ Առանց դրա սմբուկի համն ընդգծված չի ստացվի։

Պետք է միախառնել նախատեսված բոլոր բաղադրիչներն ու խառնել։ Հավաստիացնում ենք, որ այս մոտեցմամբ սմբուկն աներևակայելի համեղ է ստացվում։ Պատրաստեք և կհամոզվեք։