Պոչով ապուրը հին հայկական ավանդական ուտեստ է։ Իրենց համային յուրահատկությամբ առանձնանում են Շիրակի կամ Գյումրվա խոհանոցի ապուրները:

Ունի պատրաստման հեշտ գործընթաց։ Այն կհավանեն անգամ ամենաքմահաճ քիմքի տեր մարդիկ։
Կարմի լոբի — 200 գ
Արիշտա — 50 գ
Կարտոֆիլ — 1 հ․
Սոխ — 1 հ․
Բուսայուղ — 1 ճ․գ․
Աղ, կարմիր և սև պղպեղներ
Խառը կանաչի
Մատուցելիս սխտոր ըստ ճաշակի

Լոբին լվանալ, վրան լցնել սառը ջուր և թողնել ամբողջ գիշեր: Հաջորդ օրը թափել ջուրը, լցնել սառը ջուր և դնել եփվելու մինչև լոբու պատրաստ լինելը:

Կաթսայի մեջ տապակել կտրատված գլուխ սոխը, կտրատված կարտոֆիլը, համեմել կարմիր փոշի պղպեղով, ավելացնել լոբին իր ջրով և եփել:

Եռալուց հետո ավելացնել արիշտան և շարունակել եփել եփել ևս 10-15 րոպե: Աղը անել ամենավերջում, քանի որ արիշտան աղի է: Ավելացնել խառը կանաչի և ըստ ճաշակի մատուցել սխտորով։