Պաղպաղակի հրաշալի բաղադրատոմս տանը պատրաստելու համար․ անհրաժեշտ է ընդամենը երկու բաղադրամաս


Պաղպաղակը սիրելի և հաճելի է ուտեստ է թե՛ մեծերի, թե՛ փոքրերի համար։ Ամռան սաստիկ տապը մեղմացնելու լավագույն միջոցը պաղպաղակն է։ Առաջարկում  ենք պաղպաղակի մի հրաշալի և անչափ հեշտ պատրաստվող  պաղպաղակի բաղադրատոմս, որը կկարողանաք պատրաստել տանը՝ ընդամենը հինգ րոպեում և չնչնին բաղադրամասերով։ Այն պատրաստելու համար անհրաժեշտ է երկու բաղադրամաս։ Ամռան շոգն ալևս հոգ չէ։

Եվ այսպես, անհրաժեշտ է՝

Սերուցք — 400 գ

Խտացրածծ կաթ — 200 գ

Վանիլին — 1 պտղունց

Որքան հաճելի է պաղպաղակ վայելելը, հավատացեք, նույնքան հաճելի է պատրաստան գործընթացը։ Հատկապես երեխաները մեծ եռանդով ներգրավվում են պատրաստման գործընթացին և հաճույքով օգնում պատրաստել։ Սերուցքն անհրաժեշտ է վերցնել բարձր յուղայնության։

Որքան բարձր լինի սերուցքի յուղայնությունը, այնքան համեղ  է ստացվում պաղպաղակը։ Սերուցքի վրա ավելացնել վանիլինը։ Սերուցքը մինչ պատրաստման գործընթացը սկսելը, պետք է հինգ ժամ պահպանված լինի սառնարանում։ Սկզբում հարել ամենացածր ռեժիմով, ապա դանդաղորեն ավելացնել հարիչի արագությունը։

Երբ մի քանի անգամ իր չափերից ավելանա սերուցքը, բարակ շիթով ավելացնե խտացրած կաթը։ Պետք է ստացվի նուրբ կրեմային զանգված։ Այնուհետև տեղափոխել հարմար տարա և դնել սառցարանում՝ հինգ ժամ։


Понравилась статья? Поделиться с друзьями: