Պահքի համար նախատեսված բուսական համեղ բաղադրատոմս պաստայով


Պահքի շրջանը շատերի մոտ է սնունդի ընտրության հարցում դժվարություններ առաջ բերում։ Այս օրերին ուտեստների բազմազանությունը շատ անհրաժեշտ է, որովհետև ամեն բան չէ, որ կարելիների շարքում է։

Եվ այսպես, մակարոնի հրաշալի տարբերակ ենք բերել, որը հարմար կլինի պատրաստել նաև ոչ պահքային օրերին։ Այն իսկապես համով է։ Եվ այսպես, բուսական համեղ բաղադրատոմս:

Բուսայուղով թավայում տապակել թարմ շամպինյոնը, որից հետո միացնել թարմ կամ խաշած սպանախ, հարմար կլինի նաև սառեցված տարբերակը։ Այն համային տարբերություններ չի առաջացնում։ Համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել սխտոր և խաշած պաստան: Վերջում հավելեք նաև խոշոր աղացած կարմիր պղպեղ:

Այն յուրօրինակ համ կհաղորդի ուտեստին։ Պաստայի պատրաստման այս տարբերակը համադրեք ցանկացած տեսակի աղցաններ։ Այն կհավանեն բոլորը և սեղանը կդարձնեն գունագեղ և գարնանային։

Բարի ախորժակ։ Վայելեք տաք և արևոտ օրերը ընկերների, հարազատների հետ համեղ սեղանի շուրջ։


Понравилась статья? Поделиться с друзьями: