Պահքային ուտեստ, որն արժի փորձել․ անչափ համեղ


Այս շրջանում պահքն է, իսկ պահքի մեջ գտնվողները փնտրում են այնպիսի ուտեստներ, որոնք հագեցնող կլինեն և կհետաքրքրացնեն սահմանափակ ռացիոնը։ Այն բազմազանություն կբերի բանջարեղենային միատեսակ ուտեստների ցանկում։

Համեղ և օգտակար այս ուտեստի համար անհրաժեշտ կլինի՝

Հնդկաձավար — 200 գ

Սոխ — 1 հ․

Գազար — 2 հ․

Սունկ — 350 գ

Բուլղարական պղպեղ — 1 գ․

Սամիթ — մի քանի ճյուղ

Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Բուսայուղում սոխը կարմրացնել, սունկը կտրատել խոշոր և սոխի հետ շարունակել կարմրացնել։ Գազարը և պղպեղը քառակուսիներով կտրատել և միացնել սնկային զանգվածին, ապա հավելել մանրացված սամիթը,

համեմել, ավելացնել հնդկաձավարը (մաքրած, լվացած) և ջուրն այնքան, որ ծածկվի ամբողջ զանգվածը» Տեղափոխել 200 աստիճան տաքացված ջեռոց և եփել 45ր։

Եփման ընթացքում երկու անգամ խառնել։ Ստացվում է համեղ ուտեստ, որը բառերով դժվար է նկարագրել։ Պատրաստեք և կհամոզվեք։ Վայելեք պահքի շրջանի ամենահամեղ ոիտեստը։ Բարի ախորժակ։


Понравилась статья? Поделиться с друзьями: