Բոլոր հրուշակագործները կփաստեն, որ հաճախ է պատահում, երբ անհրաժեշտ է լինում կրեմ գրեթե բոլոր խմորեղենների համար։ Երբեմն էլ պատահում է, որ կրեմը շատ է լինում և կարելի է օգտագործել մեկ այլ խմորեղենի համար։

Այդպիսի կրեմ ստանալու համար հարկավոր կլինի եփովի կրեմ և սերուցք՝ անպայման հարած։ Հավատացեք՝ այն չափազանց համեղ է ստավում, ունի հագեցած համ և իսկական փրկություն է սուղ իրավիճակներում։ Պատրաստեք և վայելեք։

Եփովի կրեմ՝
500 մլ կաթ
200 գ շաքարավազ
1 դեղնուց
5 ճ/գ օսլա
Վանիլին
100 գ կարագ

Երկրորդ կրեմը՝ 200մլ 35% սերուցք, որը պետք է 6 ժ մնացած լինի սառնարանում) + 2 ճ/գ շաքարի փոշի: Կաթնային կրեմը եփել, թողնել հովանա, ապա դնել սառնարան անռվազն 2 ժ: Սերուցքը հարելուց հետո առնվազն երեսուն րոպեով դնել սառնարան:

Միախառնել 2 կրեմները և օգտագործել: Եթե գիշերը թողնեք սառնարանում, ապա առավոտյան կունենաք ավելի խիտ կրեմ, որը հարմար է տորթերն արտաքինից ձևավորելու համար: Պահպանեք և վայելեք։