Շոկոլադե տորթ, որի պատրաստման համար անհրաժեշտ կլինի ընդամենը հինգ րոպե․ անչափ նուրբ ու համեղ


Հաճախ ցանկությունը  մեծ է լինում ընտանիքի անդամներին երեկոյան ուրախացնել համեղ քաղցրավենիքով, սակայն աշխատանքային օրվա ավարտին  ժամանակ չի մնում խոհանոցում երկար անցկացնելու համար։ Այդ իսկ պատճառով առաջարկում ենք անչափ համեղ այս շոկոլադե տորթի բաղադրատոմսը, որը պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի ընդամենը հինգ րոպե, ինչպես նաև հարկ չի լինի ջեռոց միացնել։

Եվ այսպես, անհրաժեշտ է՝

Շաքարավազ —  200 գ

Ալյուր — 250 գ

Կակաո — 150 գ

Փխրեցուցիչ — 1 թ․գ․

Կարագ — 50 գ

Ջուր — 200 մլ

Սև շոկոլադ — 1 սալիկ

Շաքարավազի վրա ավելացնել մաղով անցկացված ալյուրն ու կակաոն, ապա փխրեցուցիչը, որից հետո չոր զանգվածը գդալով լավ միախառնել։ Վրան լցնել  հալեցրած սերուցքային կարագը, ապա՝ ջուր։

Այս ամենը լավ խառնել այնքան, որ ունենա  թթվասերից թույլ խտություն(ալյուրի քանակը որոշել խմորի տեսքից)։ Ստացված խմորը տեղափոխել յուղաթղթով նախապատրաստած ձևամանի մեջ։

Թխել հինգ րոպե միկրոալիքային վառարանում։ Սառեցնել, ապա վրան լցնել հալեցված սև շոկոլադը։ Մատուցել թեյի կամ սուրճի հետ։ Հավաստիացնում ենք անչափ փափուկ և համեղ  է ստացվում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!