Հյութեղ եռանկայունիներ, որ կհիացնեն իրենց անմահական համով


Եթե կցանկանաք աշխատանքային օրվա ավարտին համեղ ինչ-որ  ուտեստով ընտանիքին հավաքել կլոր սեղանի շուրջ և օրվա թոհուբոհն ամփոփել ու ցրել ընտանեկան ջերմ մթնոլորտում, ապա առաջարկում ենք հետևել մեզ։ Պատրաստեք այս հյութեղ եռանկայունիները և վայելեք համը։  Այն համեղ է և միևնույն ժամանակ հագեցնող ու անփոխարինելի։

Անհրաժեշտ է՝

Խմոր՝

Կաթնաշոռ — 250 գ

Հավկիթ — 1 հ․

Կաթ — 140 մլ

Փխրեցուցիչ — 1 թ․գ․

Ձիթայուղ — 3 ճ․գ․

Ալյուր — 330 գ

Աղ

Միջուկ՝

Հավի լյարդ — 700 գ

Սոխ — 2 հ․

Աղ, պղպեղ, կանաչի՝ ըստ ճաշակի

Հավկիթ  1 հ․՝ կարկանդակների վրա քսելու համար

Միախառնել կաթնաշոռը, կաթը, հավկիթը, աղը և փխրեցուցիչը, այնուհետև հավելել ալյուրը և հունցելով ստանալ փափուկ խմոր։ Խմորը թողնել մի փոքր հանգստանա։

Այդ ընթացքում պատրաստեք միջուկը․ տապակել սոխը, որից հետո ավելացնելմ մանրացաված հավի լյարդը, համեմել  և շոգեխաշել մինչ պատրաստ լինելը։ Վերջում ավելացնել կանաչին։

Խմորը բաժանել 12 մասի, գրտնակել, դնել միջուկը և ստանալ եռանկյունիներ։ Վրան քսել հարած հավկիթ և թխել  180 աստիճան տաք ջեռոցում 35-40 ր։


Понравилась статья? Поделиться с друзьями: