Հասանելի, հեշտ և համեղ․ դդմիկով կոտլետներ․ համից չեք կշտանա


Առաջարկում եք ամառային թարմ բանջարեղեններից պատրաստել կոտլետներ, որնք այնքան համեղ են ստացվում, որ ուղղակի անհնար է կշտանալ համից։ Անչափ նուրբ կոտլետներ են ստացվում, որոնք կարելի է մատուցել, թե՛ ճաշին, թե՛ ընթրիքին։ Համոզված եղեք՝ ընտանիքում այն բոլորը կհավանեն։

Անհրաժեշտ է՝

Ալյուր — 2 ճ․գ․

Դդմիկ — 2 հ․

Գազար — 1 հ․

Կանաչ սոխ — 5 ճյուղ

Կարտոֆիլ — 1 հ․

Հավկիթ — 2 հ․

Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի

Դդմիկն  անցկացնել քերիչի մեծ անցքով, վրան աղ լցնել և կարճ ժամանակով դնել մի կողմ, որպեսզի հյութն առանձնանա։ Այնուհետև քերել կարտոֆիլը, գազարը, մանրացնել սոխը։

Դդմիկն ու կարտոֆիլը ձեռքերով քամել, որպեսզի ավելորդ հեղուկը հեռացնեք։ Միացնել բոլոր բաղադրիչները, ավելացնել հավկիթները, ալյուրը,  համեմել ըստ ճաշակի, ապա լավ խառնել։

Թաց ձեռքերով վերցնել փոքր կտորներ և ալյուրով ձևավորել կոտլետներ, տապակել երկու կողմից առատ բուսայուղի մեջ, որից հետո դնել խոհանոցային անձեռոցիկի վրա, ապա մատուցել։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!