Համեղ նուգա ընկույզով. դեսերտ քաղցրի  սիրահարների համար


Քաղցրավենիքի սիրահարների համար  առաջարկում ենք  պատրաստել շատ համեղ նուգա: Մենք խանութում գնում ենք շատ աղանդեր եւ նույնիսկ չենք մտածում, որ տանը պատրաստելու որևէ  դժվար բան չկա: Նուգան  աներեւակայելի համեղ է, ունի  նուրբ բույր:

Պահանջվող բաղադրիչները

430 գրամ  շաքարի փոշի

85 գրամ գլյուկոզա

120 լիտր ջուր

50 գրամ ձվի սպիտակուց

115 գրամ մեղր

180 գրամ չորացրած ընկույզ եւ լոռամիրգ:

Նախ, պատրաստեք ընկույզը. Կարող եք օգտագործել պիստակ, պնդուկ եւ նուշ: Կտրել չորացրած ընկույզը եւ լոռամիրգը: Դուք կարող եք օգտագործել ցանկացած տեսակի ընկույզ, օրինակ `գետնանուշ, ընկույզ եւ նույնիսկ սերմեր, չոր մրգեր: Ձվի սպիտակուցները պետք է հարել մինչեւ  փրփրելը:

Բարձր ջերմության  պայմաններում  կաթսայի մեջ լցնել շաքարավազը, ավելացնել ջուրը, խառնել  մինչեւ  լուծվի: Օշարակի ջերմաստիճանը պետք է լինի 110 աստիճան,  որին պետք է ավելացնել  մեղր  եւ գլյուկոզա:

Հաջորդիվ  պետք է բարակ ծորացնելով տաք օշարակը  լցնել հարած  սպիտակուցի վրա: Արդյունքում միատարր խառնուրդին ավելացնել  ընկույզներ, խառնել ամեն ինչ, դնել  կաղապարի մեջ: Ամբողջ գիշեր թող մնա  սառնարանում, իսկ առավոտյան, հանել կաղապարից եւ կտրել: Որպեսզի  այն հեշտ  կտրեք, դանակը տաքացրեք: Վերջում կարող եք ավելացնել վանիլին կամ դարչին:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!