Կարտոֆիլով կարկանդակի անչափ համեղ բաղադրատոմս․ անհավանական համեղ խմոր


Առաջարկում ենք այսօր ընթրիքին պատրաստել կարտոֆիլե միջուկով կարկանդակներ։ Ինչո՞ւ հենց այս բաղադրատոմսով, որովհետև այսխմորով կարկանդակներն անչափ նուրբ ու փխրուն են ստացվում։ Հավաստիանում ենք, որ այն դուր կգա ընտանիքի բոլոր անդամնեին։ Կարկանդակները կարելի է նաև որպես նախաճաշիկ երեխաների հետ ուղարկել դպրոց։

Անհրաժեշտ է՝

Ալյուր — 300 գ

Խմորիչ — 2 թ․գ․

Շաքարավազ — 1 պտղունց

Աղ — 1 պտղունց

Կաթ — 0,5 լ

Թթվասեր — 3 ճ․գ․

Ջուր — 0,5 լ

Տաք կաթը և ջուրը լցնել տարայի մեջ, ավելացնել աղն ու շաքարավազը։ Այս ամենը լավ խառնել, ապա լցնել խմորիչը, որից հետո թթվասերը։ Ապա ավելացնել ալյուրը։

Ստանալ փափուկ և համասեռ խմոր և մեկ ժամով թողնել տաք տեղում։ Այդ ժամանակահատվածում պատրաստել կարտոֆիլի պյուրե։ Կարկանդակի միջուկը կարող է լինել ցանկացած միջուկ։

Երբ մեկ ժամն արդեն անցավ, խմորից ստանալ միջին չափի գնդիկներ, ծածկել սրբիչով և թողնել տասը րոպե, որից հետո լցոնել  միջուկով, տալ կարկանդակի ձև և տապակել առատ բուսայուղով։ Տապակելուց հետո դնել անձեռոցիկի վրա՝ ավելորդ յուղը հեռացնելու նպատակով։


Понравилась статья? Поделиться с друзьями: