Կարտոֆիլն աղացած մսով․ անչափ համեղ ընթրիք


Օգտագործեք ընդամենը կես կիլոգրամ միս և ստացեք անչափ համեղ ընթրիք։ Հավատացեք այն կհավանեն ընտանիքի բոլոր անդամները։ Այն դժվար չէ նաև պատրաստման գործում։

Անհրաժեշտ է՝

Տավարի աղացած միս — 500 գ

Կարտոֆիլ — 3 հ․

Սոխ — 1 հ․

Բուսայուղ — 3 ճ․գ․

Լոլիկ — 2 հ․

Տոմատի մածուկ — 1

Աղ, սև և կարմիր պղպեղ

Չորացրած ռեհան

Թարմ համեմ

Ջուր

Սկզբում բուսայուղի մեջ տապակել սոխը, հետո ավելացնել աղացած միսը ու տրորելով խառնել մինչև մի քիչ տապակվի: Համեմել վերը նշված համեմունքներով, ավելացնել տոմատ և թարմ մանրացրած լոլիկ: Մոտ 10 րոպե եփել, որպեսզի լոլիկի ու տոմատի թթվաշությունն անցնի։

Ավելացնել խոշոր կտրատած կարտոֆիլ և այնքան ջուր, որ զանգվածը ծածկվի: Եփել մոտ 20 րոպե մինչև կարտոֆիլը լավ կփափկի։ Կրակն անջատել ու ավելացնել թարմ համեմ:

Պետք է ստացվի պինդ ճաշ։ Լոլիկի փոխարեն կարելի է օգտագործել նաև պահածոյացված լոլիկ։ Իսկ համեմունքներն օգտագործեք ըստ ճաշակի։


Понравилась статья? Поделиться с друзьями: