Ուտեստը, որն այս անգամ առաջարկում ենք պատրաստել, կգրավի ձեզ ոչ միայն իր տեսքով, այլև աներևակայելի համով։ Այն նուրբ, փափուկ և հրաշալի հյուրասիրություն կարող է լինել։

Հարմար է ինչպես նախաճաշին, այնպես էլ ճաշին և ընթրիքին։ Այս քաղցրեղենը հարմար է այն մարդկանց համար, ովքեր գերադասում են քիչ քաղցր։ Հիանալի համադրություն է թեյի հետ։

Անհրաժեշտ է՝
Կաթնաշոռ -500 գ
Շաարավազ — 4 ճ․գ․
Մանրաձավար — 4 ճ․գ․
Աղ
Թթվասեր — 2 ճ․գ․
Հավկիթ — 2 հ․
Ջեռեփուկն անչափ հեշտ պատրաստման գործընթաց ունի։

Ձեզ ընդամենն անհրաժեշտ է միախառնել բոլոր բաղադրամսերը, անցկացնել բլենդերով (կարելի է նաև խառնել գդալով, սակայն հարկ կլինի ավելի երկար ժամանակ այն հարել և մանրակրկիտ մինչ կստացվի համասեռ զանգված) և տեղափոխել ստացված զանգվածը յուղաթղթով պատած ձևամանի մեջ և թխել 180 աստիճան տաք ջեռոցում՝ 30 ր։

Ստացվում է բուրումնավետ և համեղ քաղցրեղեն, որն արժի վայելել երեկոները ընտանիքի և ընկերների հետ։ Անուշ լինի։