Լավաշով նախուտեստ․ հեշտ պատրաստվող, խրթխրթան և նուրբ


Այսօր առաջարկում ենք պատրաստել անչափ համեղ նախուտեստ լավաշից։ Գրեթե բոլոր երկրներում լավաշից պատրաստված նախուտեստները սիրված են բոլորի կողմից։ Այն միշտ համեղ է ստացվում և որ պակաս կարևոր չէ նաև հեշտ պատրաստման գործընթաց ունի։

Անհրաժեշտ է՝

Լավաշ

Կաթնաշոռ — 200 գ

Պանիր — 200 գ

Հավկիթ — 2 հ․

Սամիթ — կտրատած վիճակում 2 ճ․գ․

Բուսայուղ — 50 մլ

Աղի անհրաժեշտությունը կախված է պանրից։ Օգտագործեք ըստ ճաշակի։

Լավաշը կտրատել  մոտավորապես 15-ը  25-ի հարաբերակցությամբ։ Այնուհետև տրորած կաթնաշոռի վրա ավելացնել քերած պանիրը։ Հարկ ենք համարում նշել, որ այս ուտեստին համապատասխանում է Մոցարելլա պանրի տեսակը, ապա հավկիթները և աղ՝ ըստ ճաշակի։ Լցնել սամիթը և միախառնել բաղադրամասերը։

Պատրաստի միջուկը քսել կտրատած լավաշների վրա, ապա փաթաթել լավաշը և բուսայուղով տաքացված թավայի մեջ, փակ կափարիչով տապակել մինչ լավաշը կվարդագունի։

Հավատացնում ենք, որ այն կհավանեն ընտանիքի բոլոր անդամները։ Նուրբ և խրթխրթան համը կստիպի նորից ու նորից պատրաստել այն։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!