Թեյի, սուրճի հետ փոքր-ինչ քաղցր և համեղ քաղցրեղեն եք ուզո՞ւմ՝ այս բաղադրատոմսը բերել ենք ձեզ համար։ Իսկ եթե ժամանակի հետ նույնպես խնդիր կա, ապա դա նույնպես հոգ չէ, քանի որ այս բաղադրատոմսով համեղ թխվածքաբլիթները կարող եք պատրաստել ընդամենը 15 րոպեում։ Բաղադրիչները հասանելի են։

Անհրաժեշտ է՝
Ալյուր — 500 գ
Հավկիթ — 2 հ․
Շաքարավազ — 100 գ
Մածուն — 200 գ
Բուսայուղ — 100 մլ
Փխրեցուցիչ — 0,5 թ․գ․
Վանիլին — 0,5 թ․գ․
Աղ — 1 պտղունց

Եվ այսպես, անցնենք պատրաստման գործընթացին։

Բոլոր բաղադրիչները, բացի ալյուրից միախառնել, լավ խառնել, ապա մաղով անցկացնել ալյուրը, հունցել և ստանալ փափուկ, չկպչող խմոր, այնուհետև գրտնակի միջոցով բացել խմորը ոչ շատ հաստ և ոչ բարակ, վրան ցողել շաքարավազ, կտրատել փոքր քառակուսիներով։ Առավել հասկանալի լինելու համար դիտեք նյութին կցված լուսակարները։

Դասավորել յուղաթղթով պատված ձևամանում և թխել մինչ թխվածքաբլիթները կվարդագունեն։ Ստցավում է արագ և անչափ համեղ։