Դդմիկն ամառային այն բանջարեղենների շարքին է դասվում, որն օժտված է բարձր օգտակարությամբ։ Այս բանջարեղենով բաղադրատոմսերը բազմաթիվ են։

Այսօր առաջարկում ենք դդմիկով նոր բաղադրատոմս, որին հետևելով՝ կստանաք անմահական ուտեստ։ Համոզված եղեք՝ այն կհավանեն բոլորը։ Այնքան համեղ է ստացվում, որ րոպեների ընթացքում անհայտանում է սեղանի վրայից։

Անհրաժեշտ է՝
Դդմիկ — 2 հ․
Ալյուր — 3 ճ․գ․
Թթվասեր — 3 ճ․շգ․
Հավկիթ — 2 հ․
Սամիթ, աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Լվացված դդմիկներն օղակաձև կտրարտել և աղ անել երկու կողմից, դդմիկները դնել առանձին ափսեում և թողնել, որպեսզի դուրս գա հեղուկը։ Այդ ընթացքում մանրացված սամիթի վրա լցնել թթվասերը, հավկիթները, աղ և պղպեղ, ալյուր ավելացնել։ Լավ խառնել մինչև կստացվի համասեռ զանգված։

Հեղուկից քամված դդմիկները թաթախել ալյուրի մեջ, այնուհետև թաթախել խմորի մեջ և տապակել բուսայուղով տաքացված թավայում՝ 2 կողմից։ Եվ վերջ․ կարելի է վայելել անմահական յուրօրինկա կոտլետները։