Ինչպես հայտնի է շատերին, Գարիկ Պապոյանի կինը՝ Մարիաննան, բլոգերությամբ է զբաղվում։ Նա տեսախցիկի առջև պատրաստում է համեղ ուտեստներ և կիսվում իր բաղադրատոմսերով։

Թերևս, շատեն են արդեն տեղյակ, որ Գարիկ Պապոյանը սնվում է բացառապես բուսական ծագման սնունդով։ Նա արդեն երկար տարներ է ինչ մսամթերք չի օգտագործում։ Գարիկը պնդում է, որ իրեն շատ առույգ ու լավ է զգում։ Մարիաննայի խոհանոցում կարելի է գտնել բանջարեղենային յուրօրինակ ուտեստներ։

Այս անգամ ներկայացնում ենք նրա աղցաններից մեկը, որը թեթև է, նուրբ, համեղ և միևնույն ժամանակ չափազանց գունավոր ու գեղեցիկ։

Եվ այսպես, այն պատրստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի՝
Լոլիկ
Դդմիկ՝ հում՝ քերած
Գազար՝ քերած
Կանաչ սոխ
Կարմիր քաղցր
Պղպեղ
Կիտրոնի հյութ
Փոքր-ինչ ձիթայուղ, աղ, պղպեղ
Միկրոկանաչիներ
Օգտագործեք ձեր նախընտրած չափաբաժիններով։

Դդմիկը, գազարը անցկացրեք բարակ և երկարավուն քերիչով, իսկ պղպեղը բարակ զոլերով կտրատեք։ Մյուս բալոր բաղադրիչները մանրացրեք, միախառնեք, համեմեք և ուղղակի վայելեք ամառային այս համը։