Եթե կցանկանաք ամռան այս տապին շատ արագ պատրաստել և հեռանալ խոհանոցից, ապա օգտվեք մեր առաջարկած բուտերբրոդների այս բաղադրատոմսից։

Պատրաստվում է արագ և անչափ համով է ստացվում։ Պատրաստի բուտերբրոդները կարելի է նաև վերցնել քաղաքից դուրս ժամանակ անցկացնելիս։ Հավատացնում ենք՝ ոչ ոք չի հրաժարվի այս ուտեստից։

Անհրաժեշտ կլինի՝
Հաց — 10 կտոր
Լոլիկ — 2 հ․
Երշիկ — 200 g
Քաղցր պղպեղ — 1 հ․
Պանիր՝ ցանկացած հալվող տեսակի — 150 գ
Աղ, պղպեղ և այլ համեմունքներ՝ ըստ ճաշակի

Հացը կտրատել ինչպես պատկերված է լուսանկարներում։ Երշիկը, լոլիկը, պղպեղը քառակուսիներով կտրատել։ Պղպեղը կարելի է վերցնել տարբեր գույներով։

Այն բուտերբրոդներին գեղեցիկ տեսք կհաղորդի։ Լավ խառնել, ապա ավելացնել աղը, պղպեղը և է ճ․գ․ մայոնեզ, խառնել։ Պատրաստի մածուկը քսել բուտերբրոդների համար նախատեսված հացերի վրա և վրան քերել պանիրը։

Այնուհետև տասը րոպե թխել 150 աստիճանով տաքացված ջեռոցում։ Եվ վերջ։ Կարելի է վայելել բուտերբրոդները, որոնք հիշեցնում են պցցա։