Առաջարկում ենք աղցանի նոր բաղադրատոմս, որը հաշված րոպեների ընթացքում կլինի սեղանին։ Աղցանն օժտված է յուրօրինակ համային հատկանիշներով։

Անհրաժեշտ կլինի՝
Ոսպ — 150 գ
Խոշորահատիկ բլղուր — 150 գ
Կանաչ սոխ — 10 ճյուղ
Գազար — 1 միջին չափի
Կանաչ սխտոր — 1 ճյուղ
Գունավոր պղպեղներ — 3 հ․
Համեմ — 1 փունջ
Կարմիր կծու և քաղցր պղպեղներ — յուրաքանչյուրից 1 թ․գ․
Սև պղպեղ — 1 թ․գ․
Ձիթայուղ — 2 ճ․գ․
Սպիտակ քացախ — 3 ճ․գ․
Աղ — 1 թ․գ․

Խաշած ոսպը և նախապես թրջած բլղուրը, մանր կտրատած սոխը, քերած գազարը , սխտորը և մանր կտրատած գունավոր պղպեղներն ու համեմը միախառնել։

Որքան վառ գույներով լինեն պղպեղները, այնքան գեղեցիկ և գունավոր կստացվի աղցանը։ Այնուհետև անհրաժեշտ է պատրաստել համեմունքային սուսը, որն այս աղցանի համի գաղտնիքն է հանդիասանում։

Պղպեղները, ձիթայուղը, սպիտակ քացախը (քացախի գույնից է կախված աղցանի մգությունը, նախընտրելի է վերցնել սպիտակ քացախ) և աղը (ծովի խոշոր աղ) լավ խառնել և ավելացնել աղցանին։ Եվ վերջ, կարող եք վայելել։