Բազմուկով աղցան․ անմահական, օգտակար և նիհարեցնող


Համեղ ուտել բոլորն են սիրում, սակայն միևնույն ժամանակ անհրաժեշտ է ընտրել այնպիսի ուտեստներ, որոնք կլինեն օգտակար, օրգանիզին անհրաժեշտ վիտամիններով հարուստ և, իհարկե, հեշտ պատրաստման ընթացք ունենան։

Աղցանը, որը կներկայացնենք, օժտված է բոլոր վերոնշյալ հատկանիիշներով։ Այն անսահման համեղ է, նուրբ ու թեթև և ցանկություն կառաջանա հաճախ պատրաստել։

Անհրաժեշտ է՝

Խաշած բազուկ — 2 հ․

Մարինացված եգիպտացորեն — 1 բ․

Սոխ — 1 հ․

Սալորաչիր — 70 գ

Սխտոր — 1 ատամիկ

Բուսայուղ — 3 ճ․գ․

Կիտրոնի թարմ քամած հյութ — 2 ճ․գ․

Աղ — 0,5 թ․գ․

Եվ այսպես, եգիպտացորենի վրա ավելացնել մանր քառակուիսներով կտրատած բազուկը, սոխը, ապա երկարությամբ կտրատած սալորաչիրը։

Առաջարկում ենք սալորաչիրը նախապես թրջել եռման ջրում, որպեսզի փափուկ լինի։ Այնուհետև հավելեք սխտորը, բուսայուղը, աղը, կիտրոնի հյութը և լավ միախառնելուց հետո մատուցեք այս անչափ համեղ աղցանը, որը կհավանեն բոլորը։

Կարելի է համադրել բոլոր ուտեստների հետ։ Կից լուսանկարները կարող են օգտակարր լինել։


Понравилась статья? Поделиться с друзьями: