Անչափ համեղ նախուտեստ, որի պատրաստման համար անհրաժեշտ կլինի 5 բաղադրիչ և 5 րոպե


Համեմունքները, սոուսները դրանք համեղ ուտեստների հիմնական գաղտնիքներն են։ Առաջարկում ենք անչափ համեղ նախուտեստի բաղադրատոմս, որտեղ օգտագործվում է հայկական խոհանոցում կիրառելի և շատ տարածված ու սիրելի չորացրած նանան, որը յուրահատուկ համ կարող է հաղորդել յուրաքանչյուր ուտեստի։

Պատրաստման համար ձեզ պետք կլինի 5 ր․ և ընդամենը 5 բաղադրիչ։ Այն համտեսում են լավաշով՝ նախընտրելի է չոր։

Անհրաժեշտ է՝

Սպիտակ անալի պանիր կամ կաթնաշոռ — 100 գ

Քամած մածուն կամ հունական յոգուրտ — 100 գ

Կարագ — 20 գ

Չորացրած նանա — 1 թ․գ․

Թարմ սամիթ — 1 ճյուղ

Զեյթունի ձեթ — 1ճ․գ․

Կաթնաշոռը տրորել, ավելացնել քամած մածունը, հալեցնել կարագը, խառնել չորացրած նանան և ավելացնել զանգվածին: Կտրատել սամիթը, լցնել ափսեի մեջ, ձևավորել և ըստ ճաշակի՝ լցնել 1 գդալ զեյթունի ձեթ: Ահա և վերջ։

Այն որպես նախուտեստ կարող եք մատուցել բազմաթիվ տաք ուտեստների հետ և մատուցել թե՛ ճաշին, թե՛ ընթրիքին։ Փորձեք և ուտեստները մատուցեք նոր մոտեցմամբ և հաճելիորեն զարմացրեք ընտանիքի անդամներին և ընկերներին։


Понравилась статья? Поделиться с друзьями: