Սոս Ջանիբեկյանն ինչպես հայտնի է, բավականին ակտիվ էր համացանցում և շատ ժամանակ հանդես էր գալիս գրառումներով, որոնք հիմնականում քաղաքական բնույթ ունեին։

Սակայն վերջերս դերասանը հոգնել էր այդ ամենից և ուղղակի դադարեցրել էր նման գրառումները։ Սակայն այս օրերի իրադարձությւոնները և հատկապես մեր որոշ հայրենակիցների մարդատյաց գրառումներն ու մեկնաբանությունները Սոսին ստիպել են կրկին գրառումներ կատարել։

Դերասանն ուղղակի չի կարողացել զսպել իրեն և չասել ու ցույց չտալ մարդկանց, որ նրանք չարացման ճանապարհին են։

Դերասանը համացանցայի իր հարթակում հանրայնացրել է մի տեսանյութ, որտեղ Ուկրաինայի հայերը հաց են բաժանաում ուկրաինացիներին։ Նման մարդասիրական քայլը գովեստի է արժանի և հայերի շրջանում հպարտության զգացում է առաջ բերել։

Սոս Ջանիբեկյանը տեսանյութին կից գրել է․ «Այսինքն Ուկրաինայի հայերը, որ հիմա ուկրաինացիներին հաց են բաժանում, հակահայկական գործողությո՞ւն են անում և ազգի դավաճա՞ն են»։ Տեսանյութը դիտեք վարը։