Փխրուն, կաթնային կարկանդակներ խնձորի միջուկով, որն անչափ նուրբ համ է հաղորդում


Եթե ցանկանում եք կիրակի երեկոն անցկացնել համեղ, ապա կարող եք օգտվել մեր առաջարկած բաղադրատոմսից և պատրաստել  համեղ կարկանդակներ, որոնք լցոնված են խնձորով։ Խնձորից պատրաստված այս մկիջուկը անչափ նուրբ համ է հաղորդում կարկանդակներին։ Պատրաստեք և կիրակի երեկոն անցկացրեք ընկերական ջերմ մթնոլորտում և համեղ սեղանի շուրջ։

Դրա համար ձեզ անհրաժեշտ կլինի՝

Խմորի համար՝

Կաթ — 160 մլ

Խմորիչ — 6 գ

Շաքարավազ — 80 գ

Աղ — 0,5 թ․գ․

Հավկիթ — 2 հ․

Վանիլ — 1 թ․գ․

Կարագ — 60 գ

Ալյուր — 430 գ

Միջուկի համար՝

Խնձոր — 750 գ

Շաքարավազ — 2 ճ․գ․

Դարչին — 1 ոչ լիքը թ․գ․

Տաք կաթին ավելացնել խմորիչը և շաքարավազը։ 10-15 ր․ անց ավելացնել աղ, վանիլ և մեկ հավկիթ, մյուս հավկիթը թողնել կարկանդակի երեսին քսելու համար։ Այս ամենը լավ խառնել և ավելացնել փափկեցված կարագը։ Ապա դանդաղորեն ավելացնել ալյուրը։

Ստանալ այնպիսի խմոր, որ ձեռքերին չկպչի, սակայն միևնույն ժամանակ լինի փափուկ խմոր։ Խմորը ծածկել և 1-1,5 ժամով թողնել տաք տեղում։ Այն պետք է ավելանա 2-3 անգամ։ Այդ ժամանակահատվածում պատրաստեք միջուկը։ Խորանարդաձև կտրատել խնձորը և չկպչող թավայի մեջ լցնել շաքարավազը, խնձորը և դարչինը , ապա միջին կրակի վրա անդադար խառնել։

Պատրաստ կլինի այն ժամանակ, երբ թավայում այլևս հեղուկ չի մնա։ Խմորից ստանալ միջին չափի գնդիկներ և թողնել ևս 15 ր․։ Ապա յուրաքանչյուր գնդիկը բացել, լցոնել միջուկով և տալ կարկանդակի տեսք։

Ձևավորած կարկադակները թողնել 15 ր․, ապա պատել ձվով և թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում 15 րոպե։


Понравилась статья? Поделиться с друзьями: