Աշխատանքային հոգնած ու լարված օրը կարելի է ամփոփել, դադար առնել և հանգստանալ համեղ ընթրիքով սեղանի շուրջ։ Իսկ հոգնածությունը թույլ չի տալիս երկար ժամանակ անցկացնել խոհանոցում։

Այդ իսկ պատճառով փնտրել և գտել ենք այնպիսի բաղադարատոմս, որն իր մեջ կներառի պարզ ու սակավ բաղադրամասեր և կպատրաստվի հնարավորինս արագ։ Եվ ահա այն ներկայացնում ենք ձեզ։

Անհրաժեշտ է՝
Կարտոֆիլ — 1 հ․
Հավկիթ — 2 հ․
Կարծր տեսակի պանիր — 30-50 գ
Աղ՝ ըստ ճաշակի

Եվ ահա, ինչպես տեսնում եք ՝ ուտեստը ստանալու համար ընդամենը մի քանի բաղադրամաս է անհրաժեշտ։ Դրանք կարելի է հաշվել մեկ ձեռքի վրա։ Համոզված ենք, որ բոլորի տանը պահարանում կամ սառնարանում անպայման կգտնվեն դրանք և րոպեներ անց կստանաք այս ուտեստը։

Իսկ վարը ներկայացված տեսանյութում առաջարկում ենք հետևել քայլերին, պահպանել դրանց ճիշտ հաջորդականությունը և վերջապես ստանալ այս համեղ ու հագեցնող ընթրիքը։ Բարի ախորժակ։