Իտալական խոհանոցից հայտնի դարձած պիցցան սիրում են գրեթե բոլորը, հատկապես՝ երեխաները։ Գոյություն ունեն պիցցայի պատրաստման հազարավոր բաղադրատոմսեր։

Այս ուտեստը պատրաստելու համար նույնիսկ կարող եք տուրք տալ երևակայությանը և ստեղծել ձեր իսկ քիմքին հարիր պիցցան։

Սակայն այսօր առաջարկում ենք պիցցայի մի բաղադրատոմս, որտեղ բացակայում է խմորային հատվածը։ Այն պատրաստվում է թավայում և, հավատացեք, համային առումով չի զիջում խմորային պիցցային։

Անհրաժեշտ է՝
Կատոֆիլ
Աղ, սև պղպեղ
Օրեգանո
Հավկիթ
Մայոնեզ
Կեչտուպ
Երշիկ
Ձիթապտուղ
Լոլիկ
Սոխ
Պանիր
Վարունգ

2-3 կարտոֆիլներն անցկացնել քերիչով։ Կարտոֆիլն այս բաղադրատոմսում խմորի դեր է իրականացնում։

Ավելացնել փոքր-ինչ աղ։ Ապա կարտոֆիլից քամել ավելորդ հեղուկը և վրան ավելացնել հավկիթ, ապա՝ սև պղպեղ։

Տաք թավայի վրա լցնել ձիթայուղ, որտեղ էլ պետք է տապակել կարտոֆիլային զանգվածը։

Մինչ կարտոֆիլի տապակվելը առանձին տարայում լցնել 2 ճ․գ մայոնեզ, ավելացնել կետչուպ, օրեգանո և լավ խառնել, ապա տապակած կարտոֆիլը տեղափոխել ափսեի մեջ, վրան քսել սոուսը, որի վրա էլ կարելի է դասավորել մյուս բաղադրիչները՝ ըստ ճաշակի։

Բաղադրիչները վերցրեք աչքաչափով և ցանկությամբ՝ որքան նախընտրում եք։ Ապա տեղափոխել 80 աստիճանով տաքացված ջեռոց ՝ 6-7 րոպե։ Եվ վերջ, համեղագույն պիցցան կարող եք վայելել։