Այս ախորժելի կաթնաշոռային բլիթները, որոնք կոչվում են պանրիկներ, կարելի է հեշտորեն պատրաստել և վայելել այս անչափ համեղ համը։ Այն դյուրին է պատրաստվում և կկարողանա պատրաստել յուրաքանչյուրը։ Պանրային այս բլիթները ամտեսել նախաճաշին։ Այն հրաշալի համ ունի։
Անհրաժեշտ է՝
Կաթնաշոռ — 400 գ
Դեղնուց — 2 հ․
Շաքարավազ — 40 գ
Մաննի — 30
Աղ, վանիլ — 1 պտղունց
Նախատեսված բաղադրամասերը միախառնել։ Եթե կցանկանաք, կարող եք հավելել չամիչ, ցանկացած տեսակի չիր (մանրացված)։ Պատառաքաղի օգնությամբ միախառնած զանգվածը հասցնել համասեռ զանգվածի։
Պոլիէթիլենային թաղանթով ծածկել և ողջ գիշեր պահել սառնարնում։ Առավոտյան թաց կամ բուսայուղով պատած ձեռքերով ստանալ գնդիկներ, թավալել ալյուրի մեջ և 2 կողմից տապակել բուսայուղում միջին կրակի վրա։ Համտեսեք ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում։
Ներկայացված բաղադրամասային քանակից ստացվում է ութ պանրիկ, որոնք իրենց նուրբ համով կգերեն ընտանիքի բոլոր անդամներին և հաճելիորեն կզարմացնեն հյուրերին։