Ձուկը իր օգտակարությամբ գրեթե չի զիջում ոչ մի սննդամթերքի։ Այն համարվում է D, A և մի շարք այլ վիտամինների աղբյուր։ Այն նաև դիետիկ սնունդ է համարվում։

Առաջարկում ենք այսօր ընթրիքին պատրաստել ձկով ֆրանսիական ապուր, որն օժտված է անմահական համային հատկանիշներով։

Ընթրիքին համեղ սեղան պատրաստելու համար ձեզ անհարաժեշտ կլինի՝
Սոխ — 1 միջին չափի
Սխտոր — 2 պճեղ
Գազար — 1 միջին չափի
Նեխուրի պոչեր — 2 հ․
Կիտրոն — 1 հ․
Սամիթ, մաղադանոս՝ ըստ ճաշակի
Լոլիկը սեփական հյութում
Ձիթապտուղ — 5 հ․
Սպիտակ գինի — 100 գ
Աղ, պղպեղ՝ ըստ ցանկության
Իշխան — 3-4 կտոր
Ձիթայուղ — 3 ճ․գ․
Ծովամթերք, որը կարող եք գտնել սուպերմարկետներից սառեցված տեսքով — 300 գրամ

Ձուկը խաշել այնքան ջրով, որ իրեն ծածկի։ Առանձին թավայում ձիթայուղի մեջ տապակել կտրատած սոխը, սխտորը, քերած գազարը և նեխուրը։

Երբ բանջարաեղենը ոսկեգունի, ավելացնել տրորված լոլիկը և եփել տասը րոպե, ապա լցնել գինին։

Այնուհետև բանջարեղենային այս զանգվածը բլենդերի օգնությամբ վերածել խյուսի, ավելացնել կես լիտր ջուր, որի մեջ եփվել է ձուկը, լավ խառնել, ստանալ համասեռ զանգված, լցնել ձիթապտուղները, սառեցված ձկնեղենը , աղ, պղպեղ և վերջում ապուրի մեջ դնել խաշած Իշխանը և ավելացնել կանաչին։ Համտեսել կիտրոնով։ Մատուցել չորահացով։