Մսային հյութեղ կարկանդակներ պատրաստելու գաղտնիքները


Կարկանդակներ վայելելը հաճելի է բոլորին, հատկապես, երբ դրսում անձև է և տաք թեյով վայելել այն ընտանեկան, ընկերական ջերմ մթնոլորտում, անգնահատելի է։ Մսային միջուկով կարկանդակների համար կարևոր նախապայման է դրանց հյութեղ լինենը։ Հենց դա է հաղորդում կարկանդակին իրական համեղություն։ Հանգստյան օրերին պատրաստեք մսային միջուկով կարկանդակներ և պահպանեք այս բաղադրատոմսը, հավատացեք՝ անհրաժեշտ է լինելու։

Անհրաժեշտ է՝

Խմոր՝

Ալյուր — 500 գ

Եռման ջուր — 200 մլ

Աղ — 1 թ․գ․

Բուսայուղ — 30 մլ

Միջուկ՝

Աղացած միս — 400 գ

Սոխ — 400 գ

Սառը ջուր — 50 մլ

Կանաչի, աղ, պղպեղ

Տաք ջրի մեջ լցնել աղ և բուսայուղ, միախառնել, ավելացնելին ալյուրին։ Խառնման գործընթացը սկսել գդալով, այնուհետև անցնել հունցմանը և ստանալ էլաստիկ խմոր, թողնել 1 ժ հանգստանալ։

Այժմ կարելի է անցնել մսային միջուկի պատրաստմանը։ Բաղադրիչները միախառնել և հունցել։ Այստեղ անչափ կարևոր է ջրի առկայությունը։ Հյութեղ միջուկ ստանալու համար այլ գաղտնիքներ չկան։

Խմորից կտրել կտորներ, գրտնակով ստանալ շրջաններ, միջուկից դնել վրան և ձևավորել կարկանդակ, ինչպես պատկերված է լուսանկարում։ Տապակել բուսայուղի մեջ մինչ ոսկեգունելը և խրթխրթան շերտի գոյանալը։


Понравилась статья? Поделиться с друзьями: