Մութաբալ․ նախուտեստ, որը կցանկանաք պատրաստել ամեն օր


Այսօր ցանկանում ենք ներկայացնել մի նախուտեստ, որն արաբական խոհանոցին է պատկանում։ Այն կոչվում է Մութաբալ։ Այս նախուտեստը վերջին շրջանում  սկսել են պատրաստել նաև Հայսատանում։

Տարբեր ռեստորանների առաջարկած ճաշացանկում կարելի նաև նկատել այս, արդեն հայտնի դարձած, նախուտեստը,որի պատրաստումը դժվար չէ։ Այն ամեն օր կցանկանաք պատրաստել։

Եվ այսպես, անհրաժեշտ է՝

2 մեծ սմբուկ

2 ճ/գ քամած մածուն (պարտադիր քամած)

1 պճեղ սխտոր

2 ճ/գ թահին

Աղ, գդալով ծայրով սև պղպեղ և քիմիոն

2 ճ/գ կիտրոնի հյութ

2 ճ/գ ձիթայուղ (բոլոր արևելյան նախուտեստներն ու աղցանները պատրաստվում են ձիթայուղով)

Անցնենք պատրաստման գործընթացին, որը բաղկացած է ընդամենը մի քանի քայլից։

Սմբուկը գազօջախին խորովել, մաքրել  և դանակով այնքան կտրարտել, մանրացնել, որ վերածվի խյուսի։ Հավելել մյուս բաղադրիչները, խառնել, միացնել  սմբուկը:

Մատուցվող ափսեում գդալով ձև տալ և փոսիկի մեջ լցնել ձիթայուղը։ Ահա և վերջ, կարելի է վայելել։


Понравилась статья? Поделиться с друзьями: