Ահա թե ինչպես ամենօրյա մթերքներից պատրաստել համեղ ուտեստ


Ներկայացնում ենք մի ուտեստ, որի համար հարկավոր կլինի ամենօրյա մթերքներ, սակայն, հավատացեք՝ այն անչափ համեղ է և հագեցնող։ Իսկ ընտանիքի անդամները անչափ գոհ կմնան։ Եվ այսպես, անհրաժեշտ է՝

Կարտոֆիլ — 1 կգ

Հավկիթ — 1 հ․

Ալյուր — 2-3 ճ․գ․

Աղ, պղպեղ

Բուսայուղ` տապակելու համար

Միջուկ՝

Հորթի աղացած միս — 350

Սոխ — 1 հ․

Գազար — 1 հ․

Սունկ — 300 գ

Բուսայուղ — 40 մլ

Աղ, պղպեղ` ըստ ճաշակի

Սամիթ — 30 գ

Կարկանդակներ հիշեցնող այս ուտեստը խիտ ալյուրային խմոր չունի։ Այն կարտոֆիլային է՝ հագեցած բանջարեղենային անչափ համեղ, հագեցնող միջուկով։

Խաշած կարտոֆիլները վերածել պյուրեի և դնել մի կողմ սառչի։ Իսկ մինչ այդ սոխառած պատրաստել, միացնել քերած գազարը, մանրացված սունկը։ Մի քանի րոպե տապակելուց հետո հավելել աղացած միսը, տապակել, այնուհետև ավելացնել սամիթը, համեմել, անջատել կրակը և թողնել սառչի։

Այդ ընթացքում կարտոֆիլը համեմել, միացնել հավկիթը, այուրը, հունցել ինչպես խմորը։ Ստացված զանգվածից առանձնացնել փոքրիկ կտորներ, բացել բլիթների տեսքով, ներսում դնել միջուկ և փակել՝ տալով կարկանդակի տեսք, ապա տապակել բուսայուղում։


Понравилась статья? Поделиться с друзьями: