«Օրս սկսվում է քո ձայնով և նույն կերպ ավարտվում, դու իմ ամենահարազատ ընկերն ես․․․»․ ահա թե ում ծննդյան օրն է Լուսինե Թովմասյանը շնորհավորել անչափ մեծ ջերմությամբ


Լուսինե Թովմասյանը երկու երեխաների մայրիկ է և դա նրա համար խանգարող հանգամանք չէ մնալ ակտիվ աշխատանքային պրոցեսում։

Լուսինեն նաև ակտիվ է համացանցում և պարբերաբար ցույց է տալիս իր ընտանիքում կատարվող իրադարձությունները։ Գեղեցկուհին այսօր տոնում է մայրիկի ծննդյան օրը և այդ առիթով մայրիկին նվիրված հրապարակում է կատարել։

Նա հանրայանցրել է մայրիկի հետ համատեղ լուսանկար, որին կից ջերմ գրառմամբ է հանդես եկել։ Նա նշել է, որ մայրն իր կյանքի ամենակարևոր մարդն է։

«Օրս սկսվում է քո ձայնով և նույն կերպ ավարտվում։ Դու իմ ամենահարազատ ընկերն ես, ում հետ կիսվել եմ ամեն ինչ․․․»,- մասնավորապես գրել է Լուսին, այնուհետև հավելել, որ իր կյանքի ամենամնայուն խորհուրդները ստացել է հենց մայրիկից և հույս հայտնել, որ ինքը ևս կկարողանա իր երեխաների համար հենց այդպիսին լինել։

«Դու միայն առողջ եղիր, մնացածը մենք կիրականացնենք: Շնորհավոր ծնունդդ, Մամուլիկս»,- ավարտել է գրառումը Լուսինե Թովմասյանը։


Понравилась статья? Поделиться с друзьями: