Քիմ Քարդաշյան Քանյե Ուեսթ զույգը տարիներ շարունակ հանրության ուշադրության կենտրոնում էր և հիացնում էր բոլորին։

Նրանք գեղեցիկ ընտանիք էին, որին աշխարհի տարբեր հատվածներում հետևում էին և հիանում նրանցով։ Բայց ահա պարզ դարձավ, որ զույգն ամուսնալուծվել է։

Նրանց բաժանման լուրը շատերին տխրեցրեց, քանի որ էկրաններից այս կողմ ամեն բան այնքան իդեալական էր թվում։ Երկրպագուներից շատերին թվում էր, որ դա հերթական զրպարտությունն է և նրանք շարունակում երջանիկ կյանքով ապրել։

Սակայն ավելի ուշ Քիմը հայտարարեց՝ Քանյեի հետ անհնար է շարունակել համատեղ կյանքը, քանի որ նա հոգեբանական շեղումներ ունի։ Նա նշել էր, որ մի քանի անգամ ամուսնուն հնարավորություն արդեն ընձեռել է, բայց ապարդյուն։

Իսկ համացանցային հարթակներում Քանյեիև Քիմի կատարած գրառումներից կարելի է ենթադրել, որ Քանյեն զղջում է, բայց Քիմն այլևս հնարավորություն չի ցանկանում տալ նրան։ Ամոււսինները համատեղ կյանքի ընթացքում ունեցել են 4 զավակ։

Այժմ Քիմը նոր սիրելի ունի։ Նա Փիթ Դևիդսոնն է, և այսօր աշխարհահռչակ մոդելը սիրելիի հետ լուսանկարներ է հանրայնացրել, որտեղ զույգը ջերմ գրկախառնված է։