Թեև խոսակցություններն ու անհանգստությունը ծառացել է Սյունիքի շուրջ, սակայն Վարդենիսում նույնպես լարվածություն կա։ Տեղեկատվություն է տարածվում, որ հակառակորդը այդ հատվածում հայկական կողմից դիրք է վերցրել։ Տեղեկությունը հայտնել է «Հրապարակ» օրաթերթը։

Օրաթերթը գրել է, որ դիրքի գրավվման վերաբերյալ հստակ լուր իմանալու համար դիմել են համայնքապետարան։ Այնտեղից հայտնել են, որ տեղյակ չեն և խորհուրդ են տվել վերոնշյալ հարցի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն ստանալու համար դիմել Պաշտպանության նախարարություն։

Օրաթերթը այս հարցով դիմել է նաև Թագուհի Թովմասյանին, ով ի պատասխան ասել է, որ ինքը շարունակ մտահոգիչ լուրեր է ստանում սահմանից, բայց սպասում է պաշտոնական տեղեկության։

Այս տեղեկությունը հաստատել է Վարդենիսի մի բնակիչ, ով ապա է։ Նա մասնավորապես պատմել է, որ հակառակորդը առաջ է եկել, որի արդյունքում հայկական դիրքը այս պահին հայտնվել է նրանց թիկունքում։

Լրագրողի այն հարցին, թե զինվորներ չեն տուժել՞, սպան պատասխանել է, որ զինվորների հետ կապված տեղեկության չի տիրապետում։