Ինչպես արդեն գիտեն շատերը՝ դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն արդեն տատիկ է։ Նրա ամուսնու ավագ դուստրն արդեն մայրացել է։

Անահիտը Լաուրային ընդունում է որպես հարազատ դուստր և այդ մասին հաճախ է պատմել իր հետևորդներին և հարցազրույցների ժամանակ։

Իսկ այժմ, երբ Լաուրան մայրացել է, Անահիտը փոքրիկին ընդունում է որպես իր թոռնիկ և սիրով, ինչպես ինքն է ասում ՝ տատիկություն է անում։ Ընտանիքը փոքրիկին անչափ շատ է սիրում։ Լաուրան երբեմն այցելում է հայրիկի տուն և փոքրիկին տանում, որպեսզի հարազատները սիրեն նրան։

Անահիտի երկրպագուներն անչափ շատ են սիրում, երբ դերասանուհին թոռնիկի մասնակցությամբ հրապարակումներ է կատարում։ Եվ ահա Անահիտը հնրավորության դեպքում հանրայնացնում է փոքրիկին։

Անահիտ Կիրակոսյանը հերթական հանրայանցված հոլովակում ցույց է տալիս թոռնիկին և հիանում նրանով ու ասում, որ տատայի տուն է եկել։ Հրապարակումն առաջարկում ենք տեսնել ստորև բերված տեսանյութում։