Մարջան Ավետիսյանը տևական ժամանակահատված է ինչ դադար էր առել։ Նա տեղափոխվել է Ամերիկա։ Եվ ահա վերջերս պարզ դարձավ, որ կրկին էկրաններին կլինի։

Նա նկարահանվել է «Գարուն ա» ֆիլմում։ Դերասանուհին այս մասին համացանցային իր հարթակում գրառմամբ է հանդես եկել, որտեղ ողջունել է իր հետևորդներին և նշել, որ բոլորի կարոտներին և այն հարցին, թե ո՞ւր է կորել, ինչո՞ւ էկրաններին չի երևում, պատրաստ է տալ պատասխան։

Մարջանը նաև անդրադարձել է իրեն ուղղված բազմաթիվ քննադատություններին․ ինչո՞ւ փախավ երկրից և որ արտիստը պիտի ժողովրդի կողքին լինի և այլն։ Դերասանուհին նշում է, որ հանրությանը տալիս է հնարավորություն իրենից կարոտն առնելու, իրեն գովելու, կամ թքել-մրելու։

Նա հայտնել է, որ հանդիսատեսը հնարավորություն ունի իրեն էկրանին տեսնելու, քանի որ Երևանում շուտով կկայանա «Գարուն ա» ֆիլմի պրեմիերան։

«Ձեր կարոտն ինձնից առնելու առիթ ունեք։ Գնացեք նայեք, կարոտներդ առեք կամ վերջնականապես հիասթափվեք ինձանից, նեռվայնացեք, ֆիլմի կեսից դուրս եկեք, գովեք, հաճույք ստացեք»,- գրում է Մարջանը։ Մանրամասները դիտեք ստորև կցված տեսանյութում։