Սուրմալուի հրդեհի օրերին շատ հայտնիների հանրությունը մեղադրում էին այլ թեմաներով հրապարակումներ կատարելու մեջ և խիստ քննադատում։ Անմասն չմնաց նաև Էմմա Շաբոյանը։

Եվ ահա դերասանուհին, ով բավականին մեծ ակտիվություն ունի համացանցային տիրույթում, օրերս, երբ կրքերն արդեն քիչ, թե շատ հանգիստ են, դերասանուհին հրապարակում է կատարել և խոսել այդ մասին։

Նա այդ օրերին հետևորդներին շարունակ հորդորում էր, որ կյանքը շարունակվում է։ Դերասանուհին նշել է նաև, որ շատ նամակներ է ստանում, որտեղ առանց իր հումորային տեսանյութերի մարդիկ տխուր են։ Էմման էլ առաջարկել է քվեարկել՝ արդյո՞ք նոր տեսանյութ հրապարակի, թե՝ ոչ։

Օգտատերերից մեկը գրել էր, որ դերասանուհին հեծանիվ չի հորինել, երբ ասում է՝ կյանքը շարունակվում է, բայց նման ողբերգության ժամանակ լռությունը 1-ին հերթին հարգանքի նշան է։

Օգտատերն ավելորդ է համարել դերասանուհու հապարակած տեսանյութերը։ Կից ներկայացնում ենք տեսանյութ։