Պրեմիերա․ «Անասելի պատիվ էր աշխատել մեծ երաժշտի հետ»․ ահա՝ ում հետ է կատարում Արամ MP3-ին նոր երգը


Արամ Mp3-ին տաղանդավոր անհատականություն է, ով չի դադարում զարմացնել և հիացնել հանրությանը։ Նա հերթական հրաշալի ստեղծագործությամբ է հանդես եկել, որը հիացնում է հենց առաջին հնչյուններից գրավել է ունկնդրին։

Գեղեցիկ, մեղեդային այս ստեղծագորխությունը երգիչը ներկայացրել է Ֆորշի հետ համատեղ: Ինչպես Արամն է նշել՝ մեծ պատիվ է եղել աշխատել նման երաժշտի հետ։

Այն կոչվում է «Ռեքվիեմ»։ Պրեմիերան ներկայացնելիս՝ Արամը կից գրել է․ «Անասելի պատիվ էր աշխատել մեծ երաժիշտ Ֆորշի հետ: Ծնվեց «Ռեքվիեմ»-ը՝ մեր պատկերացմամբ ու փիլիսոփայությամբ: Ամեն մեկս մեր հոգում ունենք պատասխանը՝ ի՞նչ կանեինք «եթե այսօր լիներ երեկ»։

Ահա իմ ու Ֆորշի և իհա՛րկե Ավետի տարբերակը: Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Կարեն Սևակին, Լուսինե Մարտիրոսյանին, Արամայիս Հայրապենտյանին»։

Այս հրաշալիի ստեղծագործության երաժշտությունը պատկանում է Ֆորշին, իսկ խոսքերը՝ Ավետ Բարսեղյանին։ Իսկ ստորև ներկայացված տեսանյութումկարող եք վայելել սիրված արտիստների նոր աշխատանքը։


Понравилась статья? Поделиться с друзьями: